Լրահոս 24/7

Միրզոյանը անդրադարձել է դիվանագետների համահայկական խորհրդին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սահմանային հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետները համաձայնվել են սկսել սահմանազատման գործընթացը՝ հիմք ունենալով Ալմա-Աթայի՝ 1991թ. հռչակագիրը, և աշխարհի բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, ողջունել են այս երկկողմ համաձայնությունը։

Միրզոյանն անդրադարձել է նաև դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարություններին։ Ըստ նախարարի՝ ինքը շարունակաբար ջանքեր է գործադրում՝ չներքաշվելու ներքաղաքական գործընթացների մեջ.

«Ջանքեր եմ գործադրում՝ չանցնելու քաղաքական բանավեճի բարեկրթության սահմանները, բայց ուղղակի հիմա մի երկու չոր փաստ չարձանագրել չեմ կարող։ Ձեր նշած «փորձառու» դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որոնք լքեցին պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը բառացիորեն այն օրերին, երբ երկրի սուվերեն տարածքի վրա տեղր էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց, նրանց դիրքորոշումների նկատմամ, չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող եմ հնչեցնել։ Բայց իրականությունն ավելի վատ է. ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են, վստահ չեմ կարող պնդել՝ գիտակցաբար, թե ակամա, բայց ականահարել Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը։ Լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի թելադրանքով»։

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

3 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

4 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

4 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

4 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

5 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

6 hours ago