

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրավերով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիին:
Պարոն Դոնվահին երկրորդ անգամ է Հայաստանում: Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում տեղի է ունեցել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը:
Նախարար Հակոբ Սիմիդյանը և Ալիան Ռիչարդ Դոնվահին երկկողմ հանդիպում են ունեցել նաև ԱՄԷ-ում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP28) շրջանակում:
Ողջունելով գործընկերներին, նախարարն փաստել է, որ կողմերի միջև առկա են արդյունավետ և ամուր գործընկերային հարաբերություններ: Քննարկվել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու պայմանավորվածությունը և որոշում է կայացվել այդ ուղղությամբ առավել գործուն քայլեր ձեռնարկել:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել սերտ համագործակցել ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» և «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիաների շրջանակում:
Նախարարը գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով անտառտնկման և անտառային տարածքների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման հարցերին։
Անդրադարձ է կատարվել անտառտնկման ոլորտի թվայնացմանը և այդ ոլորտում փորձի փոխանակմանը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, փոխայցերը կոնվենցիայի շրջանակում և դիտարկել նոր ծրագրերի ու միջոցառումների կյանքի կոչման հնարավորությունները։
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…