Լրահոս 24/7

ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին

ՀՀ ՄԻՊ-ը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«Տավուշի մարզում և հանրապետության այլ բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում մեկնարկած հավաքների և բողոքի ակցիաների առաջին իսկ օրվանից Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով:

Ապրիլի 22-ից ի վեր ՄԻՊ արագ արձագանքման խմբերն իրականացրել է ավելի քան 25 այց Ոստիկանության բաժիններ, բժշկական հաստատություններ, առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 300 անձանց հետ:

Նշված ժամանակահատվածում առաջ եկած մի շարք խնդիրների, այդ թվում` իրավասու մարմինների կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման, նվազագույն իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրների, պատգամավորին ազատությունից զրկելու, լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու, ատելության խոսքի բացառման, երեխաների լավագույն շահի երաշխավորման, հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու և հավաքներին մասնակցությունը հարկադրելու և այլ խնդիրների առնչությամբ Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել նաև հրապարակային հայտարարություններով, որոնք զետեղված են ombuds.am կայքում:

Իրավասու մարմինների հետ հաղորդակցության արդյունքում լուծում են ստացել բազմաթիվ խնդիրներ։

Այս պահին էլ շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։  

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ապահովել Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը:

Վերոնշյալի հաշվառմամբ՝ կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից և գործել էթիկայի սկզբունքների պահպանմամբ»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

5 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

6 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

8 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

9 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago