ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը տևել է սպասվածից ավելի երկար՝ ավելի քան երկու ժամ։
Նրանց զրույցի մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Օ’Բրայենը հանդես կգա մամուլի ասուլիսով ժամը 20:30-ին: Մինչ այդ նրա ծրագրում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահի, բիզնեսի ներկայացուցիչների, ՀԿ-ների, զլմ-ների, ընդդիմության առաջնորդների հետ։