Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը պարտավորեցնում է արտասահմանից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին գրանցվել հատուկ գրանցամատյանում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Օրինագծին կողմ է քվեարկել 84, դեմ՝ 30 պատգամավոր։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ վետո է դնելու օրինագծի վրա, սակայն խորհրդարանը հնարավորություն ունի վետոն հաղթահարելու։
Օրինագծի քննարկման ժամանակ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ինչպես նաև իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների և ընդդիմադիր կուսակցությունների միջև ծեծկռտուք։
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական անգամ հավաքվել են ակցիաների մասնակիցները՝ փակելով Ռուսթավելիի պողոտան, ինչպես նաև շենքի կողային մուտքը։
Ընդդիմադիրները, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են հանդես գալիս «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ վերջինս մի գծի վրա է դնում Վրաստանի բարեկամներին ու թշնամիներին, պիտակավորում և խոչընդոտում է երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։
Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան արդեն ունեն օրենքներ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը գտնվում են քննարկման փուլում։ Մինչդեռ Եվրամիությունը և ԵՄ-ի առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը կոչ են արել Վրաստանին հրաժարվել այս օրինագծի ընդունումից։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ենթադրում է ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում արտասահմանյան ուժի շահերը խթանող կազմակերպությունների գրանցամատյանում, եթե նրանց տարեկան եկամտի 20 %-ը ֆինանսավորվում է արտասահմանից։ Տարին մեկ անգամ նրանք պետք է լրացնեն հայտարարագիրը։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…