Գլխավոր

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի ղեկավարին

Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը Դանիա նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմոլորտ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում, զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: 

Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:  

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:

Թիվ 1

Recent Posts

Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավարին

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի…

13 mins ago

Իջևանում էլեկտրական շչակ կգործարկվի

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․ Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի…

1 hour ago

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության լավագույն ռմբարկուն է

Լիոնել Մեսսին դարձավ «Մայամիի Ինտերի» գոլերի ռեկորդակիրը։ Հարձակվողը Ֆլորիդայի ակումբի կազմում բոլոր մրցաշարերում խփել է…

1 hour ago

Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը

Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի  10-րդ նիստը: Անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, մասնավորապես…

1 hour ago

Պետությունը մշտապես գյուղացու կողքին է․ Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը․ Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր գյուղատնտեսության աշխատողի օրն է, և ես սրտանց…

2 hours ago

Իրանը Իսրայելի հավանական հարձակումը «կարմիր գիծ» է անվանել և խոստացել պատասխանել

Մենք բացահայտել ենք մեր բոլոր թիրախները Իսրայելում, և եթե նա հարձակվի մեզ վրա, մենք կպատասխանենք…

2 hours ago