Լրահոս
15.05.2024

Ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագրերը

Ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագրերը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում, մայիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը։

Համաձայնագրերով նախատեսվում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն, որը հանդիսանում է ներկայումս որդեգրված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը։

Կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ունենալ բավարար մաքսային ենթակառուցվածք՝ շենքային և տարածքային պայմանների, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվական ու սարքավորումների հագեցվածության առումով, ինչի արդյունքում կապահովվի մաքսային հսկողության արդյունավետ իրականացում և արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների համար ձեռնտու լոգիստիկ լուծումների ընտրության հնարավորություն։

Էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների կիրառման վրա հիմնված կենտրոնի գործարկմամբ հնարավոր կդառնա նաև «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական և լիարժեք ներդրումը, որը հնարավորություն կստեղծի իրականացնել ապրանքների մաքսային ձևակերպումների, դրա համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի ստացման գրեթե ամբողջական գործընթացը «Մեկ պատուհան» սկզբունքով։

Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա անհրաժեշտ բոլոր գործառնություններն իրականացնել մեկ վայրում, արդյունքում էապես կրճատելով ապրանքների ժամանման պահից մինչև բացթողումը ծախսվող ժամանակահատվածը և արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների գործարքային ծախսերը:

Միաժամանակ, հաշվի առնելով նորագույն թվային լուծումների ներդրումը, նվազագույնի կհասցվի նաև մաքսային մարմին-տնտեսվարող սուբյեկտ շփումը, ինչի արդյունքում նվազագույնի կհասցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը:

Լրահոս
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
16:53
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
16:27
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
16:14
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
15:57
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
15:45
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
15:29
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
15:11
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
14:55
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
14:41
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
14:28
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
14:04
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
13:48
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
13:32
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
13:24
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
13:11
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար