

Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-11-ն Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։
Այս մասին News.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ողջունում ենք մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվս մեկ կարևոր քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի ու երկարաժամկետ խաղաղության հասնելու ուղղությամբ։ Ամբողջությամբ աջակցում ենք Աստանայի ջանքերին այս ուղղությամբ։
Եթե պատմությանը նայենք, Ղազախստանը էական ներդրում է ունեցել 1991 թվականի Ժելեզնովոդսկի հռչակագրի մշակման և ընդունման գործում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական դիմակայությանը վերջ տալու առաջին լուրջ փորձերից մեկն էր։
Կարևոր է, որ Ալմաթիում շփումները համահունչ 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններին, որոնք հստակեցրել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը»,- ասել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբը ռիթմիկ աշխատանք է տարել, կարողացել է էական արդյունքներ գրանցել։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի խոսքով՝ 2023 թվականի հունիսին ընդհանուր ըմբռնում է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցի շուրջ՝ հավելելով, որ կողմերը գործնականում համակարգային և հավասարակշռված պայմանավորվածության էին հասել։
Գալուզինն ասել է, որ այդ գործընթացը կանգ է առել, բայց ոչ Ռուսաստանի մեղքով։
Նրա խոսքով՝ Երևանը նաև եռակողմ աշխատանքային խմբի մակարդակում փոխգործակցությունը սառեցնելու որոշում է ընդունել։
Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:
Այցի ընթացքում նախարարներն առանձին և եռակողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…