Լրահոս 24/7

Թվացյալ հապաղումը մեծ աջակցության արդյունքն է. Պետրոսյան

«Թվացյալ հապաղումը չափազանց մեծ աջակցության արդյունքն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ պնդելով, որ գործընթացը ո՛չ հապաղում, ո՛չ էլ դանդաղում է։

«Չպետք է չափել այս գործընթացը միայն ամեն օր հրապարակում հավաքված մարդկանց թվով։

Պետք է դիտարկել, թե ինչքանով է ընդլայնվում այս շարժումը, ինչ տարբեր շերտեր են միանում գործընթացին, մասնագիտական կառույցներից սկսած՝ բուհեր, կառույցներ, մինչև տարբեր համայնքներ։ Շարժումն ամեն օր ընդլայնվում է, ու հիմա այս փուլում փորձում ենք բոլորի ներառականույթունն ու մասնակցությունը ապահովել»,-ասաց նա։

Պետրոսյանն ասաց, որ որևէ անհստակ բան չի լինելու.

«Մի քանի օր ևս պետք է զինվել համբերությամբ ու պայքարի ոգով, և կտեսնեք՝ ինչ կստացվի»,-ասաց նա։

Անդրադառնալով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի՝ այսօր գյուղացիների հետ փակ հանդիպմանը, Պետրոսյանն ասաց՝ վստահ է, որ որևէ ասելիք չունի։

«Իշխանական տարբեր շրջանակների միակ խնդիրն այն է, որ կարողանան հասարակության մեջ որոշակի չափով կայունություն պահեն ու միակողմանի հանձնման գործընթացն իրենց ավարտին հասցնեն, ուրիշ այլ բան չունեն։

Հերթական անգամ հավաքելու են մարդկանց, ստելու են, ահաբերկելու, վախեցնելու, ժամանակ ձգեն, որ գործընթացի տրամաբանությունն ավարտվի, անդառնալիության կետը հատեն ու էլի իրենց գործին անցնեն»,-ասաց նա։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

32 minutes ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

2 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

2 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

3 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

3 hours ago