Լրահոս 24/7

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երկու քաղաքացիների և երեք ռուսական ընկերությունների նկատմամբ՝ համարելով, որ նրանք ներգրավված են ԿԺԴՀ-ից Ռուսաստան զենքի մատակարարման մեջ։ Այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսական գերատեսչության հայտարարությունում։

Վաշինգտոնի տուգանքներին են ենթարկվել Ռաֆայել Ղազարյանը և նրա հետ կապված «Տրանս կապիտալ» ու «Ռաֆորտ» ընկերությունները, ինչպես նաև Ալեքսեյ Բուդնևը և նրան պատկանող «Տեխնոլոգիա» ընկերությունը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության վարկածով՝ Ղազարյանը որպես միջնորդ է հանդես եկել Ռուսաստանի պաշտոնյաների և Սլովակիայի քաղաքացի Աշոտ Մկրտիչևի միջև, որը բանակցություններ է վարել Փհենյանի հետ Մոսկվայի համար սպառազինություն գնելու շուրջ։

Ղազարյանը գործարքներ իրականացնելու համար օգտագործել է «Տրանս կապիտալ» ՍՊԸ-ն։ Մկրտիչևն ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ներառվել է 2023 թ. մարտին։

Իսկ Բուդնևն օգնել է Ռուսաստան մատակարարել ՌԴ-ի բանակի կարիքների համար ռազմական կապի միջոցներ, որոնք, ենթադրաբար, արտադրվել են Հյուսիսային Կորեայում, նշել են ֆինանսների նախարարությունում։

Պատժամիջոցները ենթադրում են ունեցվածքի և ակտիվների արգելափակում ԱՄՆ-ի տարածքում։

Բացի այդ, Միացյալ Նահանգներում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է բիզնես վարել պատժամիջոցների ցանկում նշված անձանց հետ:

Թիվ 1

Recent Posts

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել ուղիղ չվերթները

Փետրվարի 27-ին Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել երկրների միջև օդային հաղորդակցությունը։ «Ամերիկյան…

2 minutes ago

Պետությունը լուծարել են, արխիվները՝ ոչնչացրել, պահանջում են. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Պետությունը…

15 minutes ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում…

31 minutes ago

Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է ԱՄՆ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն՝ հղում անելով FlightAware թռիչքների…

48 minutes ago

Աշխատանք է տարվում, որ անխտիր բոլոր գերիները վերադառնան. ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Բաքվում հայ գերիների դատավարության նկարները ծանր տպավորություն են…

1 hour ago

Գրիգորյանը մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի բանակցություններից

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ նշելով, որ…

1 hour ago