Լրահոս 24/7

Գրիգորյանը մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի բանակցություններից

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ նշելով, որ դրանում դիտորդական առաքելության մասին խոսք չկա, այլ ընդհանուր ձևակերպում է երրորդ ուժերի ներկայության մասին․

«Սա կարող է վերաբերել նաև Եվրամիությանը, բայց կոնկրետ ԵՄ դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա խաղաղության պայմանագրում»,- ասել է նա։

Գրիգորյանը շեշտել է, որ 15 հոդվածները կարողացել են համաձայնեցնել երկար տարիների աշխատանքի արդյունքում․

«Վերջին երկուսը դեռևս չի հաջողում, բայց Հայաստանը շարունակելու աշխատել այն ուղղությամբ, որ կարողանանք վերջնականացնել այս երկու հոդվածը ևս: Հիմա մենք քննարկումներ ենք իրականացնում, և երբ պատրաստ լինենք, կուղարկենք մեր պատասխանը»։

Նա նշել է, որ այդ երկու հարցերի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները «դեռևս համաձայնություն չեն գտել բանակցային գործընթացում»․ «Եվ մենք, և ադրբեջանական կողմը հրապարակային խոսել ենք․ հարցերից մեկը վերաբերում է երրորդ ուժերի ներկայությանը Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչպես նաև, այսպես կոչված, դիվանագիտական պատերազմի ավարտին»։

Հարցին՝ ի՞նչ է պահանջում Ադրբեջանը, Գրիգորյանը պատասխանել է. «Այստեղ պահանջի հարց չէ, այստեղ մոտեցումները, ինչպես բանակցություններում լինում է հաճախ, տարբեր են և լուծում չեն գտել մինչև այս պահը»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

9 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

10 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

13 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

14 hours ago