Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի կյանքը «վտանգված է» ուղղաթիռի միջադեպի մասին հաղորդագրություններից հետո, Reuters-ին ասել է իրանցի անանուն պաշտոնյան:
«Մենք դեռ հուսով ենք, բայց ուղղաթիռի վայրէջքի վայրից ստացվող հաղորդագրությունները շատ մտահոգիչ են», – ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։