Աշխարհ
20.05.2024

ԱՄՆ-ն Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագիծ կներկայացնի

ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված է ներկայացնել օրինագիծ՝ պատժամիջոցներ սահմանելու վրացի այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք պատասխանատու են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման համար։ Այդ մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթի նախագծին։

Ըստ պարբերականի՝ օրինագիծը նախատեսում է ամերիկյան պատժամիջոցների կիրառում վրացի այն պաշտոնյաների և մյուս անձանց դեմ, որոնք «նյութական պատասխանատվություն են կրում Վրաստանի ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու անվտանգությունը վնասելու համար»։

Մասնավորապես, նախատեսվում է սառեցնել ակտիվները և մուտքի արտոնագրի արգելք սահմանել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման համար պատասխանատու քաղաքական գործիչների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար։

Բացի այդ, սահմանափակումներ կուղղվեն Վրաստանի իրավապահ մարմինների դեմ, որոնք մասնակցել են օրենքին դեմ արտահայտվող ցուցարարների ցրմանը:

Politico-ն, վկայակոչելով անանուն աղբյուրը, նշել է, որ կոնգրեսական Ջո Վիլսոնը՝ Հարավային Կարոլինայից, օրինագիծը կներկայացնի այսօր։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը մայիսի 14-ին ասել էր, որ Միացյալ Նահանգները անհատական պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի ղեկավարության նկատմամբ, եթե երկրում ժողովրդավարությունը խարխլվի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54