Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների հուղարկավորությունը տեղի կունենա Թավրիզ քաղաքում՝ մայիսի 21-ին:
Այդ մասին հայտնել է Արևելյան Ադրբեջան նահանգի վարչակազմի քաղաքական վարչության պետ Հասան Հաքիքիյանը։
Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։
Ավելի վաղ Իրանի «Կարմիր մահիկի» ընկերության ղեկավար Փիր Հուսեյն Կոլիվանդը հայտնել էր, որ ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը զոհվել են վթարի հետևանքով: Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել էր նախագահի մահվան տեղեկությունը:

















