Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Լատվիայի Սեյմի նախագահ Դայգա Միերինայի գլխավորած պատվիրակությանը:
Ալիևը նշել է, որ ներկայումս առկա են շատ լավ և բարենպաստ հնարավորություններ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Ալիևն ընդգծել է, որ երկկողմ գործընթացի շրջանակներում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև սահմանագծման և սահմանազատման հարցում: