Լոնդոն-Սինգապուր թռիչքի ժամանակ ուժեղ տուրբուլենտության պատճառով 1 ուղևոր է մահացել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է BBC-ն։
«Սինգապուրյան ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 777-300ER ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Բանգկոկում։
Ինքնաթիռում եղել է 211 ուղևոր և անձնակազմի 18 անդամ։