Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն որովայնի կրկնակի համակարգչային տոմոգրաֆիա է անցել։ Նա գիտակից վիճակում է և շփվել է բժիշկների հետ։ Այդ տեղեկությունը հայտնել են բուժող բժիշկները: Ֆիցոն ապաքինվում է այն բանից հետո, երբ անցած շաբաթ չորս անգամ կրակեցին նրա վրա։
«Հետագա գործողություններ են ձեռնարկվում նրա առողջական վիճակը բարելավելու համար», – ասված է Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոցի հայտարարության մեջ:

















