Եվրամիությունը (ԵՄ) հավանություն է տվել Ուկրաինային օգնելու համար Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործմանը: Դրա շնորհիվ Կիևը 3 մլրդ եվրո կստանա միայն 2024 թվականին։
Այդ գումարի 90 %-ը կուղղվի Ուկրաինայի զինված ուժերի աջակցությանը․ հայտնել է Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին։
Սպասվում է, որ ՌԴ ակտիվները տարեկան մոտ 5 մլրդ եվրո շահույթ կբերեն, ընդ որում, Ուկրաինան օգնություն կստանա տարեկան երկու անգամ: