ՀՀ կառավարությունը վերաբաշխում կկատարի պետբյուջեում և 2,9 մլրդ դրամ կհատկանի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, որը տվյալ ծրագրի շրջանակներում ստանձնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ որպես ԲՍԿ–ի լիազորությունները, փոխանցելով 10 կրթահամալիրների կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները:
Նախագծով դպրոցների տնտեսումների հաշվին 31,4 մլն դրամ էլ կհատկացվի 3 դպրոցի գույքային հագեցվածության, ևս 2 դպրոցի ջեռուցման աշխատանքների իրականացման նպատակով։
Ինչպես տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այդ դպրոցներն են.
– «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (ճաշարանի գույքի ձեռքբերում)․
– «Ալավերդու Ստ․ Շահումայնի անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ (տեսախցիկների ձեռքբերում)․
– «Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (էլեկտրոնային գրատախտակի ձեռքբերում)․
– «Վանևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (ջեռուցման աշխատանքների ձեռքբերում)․
– «Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (ջեռուցման աշխատանքների ձեռքբերում)։
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրամիության երկրներին դադարել լինել «երջանիկ վասալներ» Միացյալ Նահանգների…
https://youtube.com/watch?v=luyzRfDBbVs&si=H--Jr7OkcwpYKbUx
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)…
Ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների, այսօր մի խումբ քաղաքացիներ, հանրային գործիչներ ակցիա են իրականացրել…
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Ադրբեջան։ Այցը նախատեսված է մարտի 16-ին։ Այս մասին…
Բաքվում ընթանում է ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ադրբեջանական կողմը «մեղադրյալների ցուցմունքներից» մեկ-երկու նախադասություն է փոխանցում՝…