Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում Վարդան Ազատյանի ընտրության արդյունքները հաստատվեցին։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է` հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Վարդան Լևոնի Ազատյանի ընտրության արդյունքները»,– ասված է որոշման մեջ:
Նշվում է, որ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է սահմանված բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում մրցույթը տեղի է ունեցել մայիսի 6-ին։
Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին գրանցվել էր երկու հավակնորդ՝ արվեստագիտության թեկնածուներ Վարդան Ազատյանն ու ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Հովհաննիսյանը:
Ռեկտորի ընտրությունը կայացել է երկու փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ 18 կողմ ձայնով (1 անվավեր քվեաթերթիկ) դոցենտ Վարդան Ազատյանն ընտրվել է ընտրվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։…
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա…
Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոնների միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որ մեր զորակոչիկներն ստիպված…
Եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվում տեղի ունեցող դատավարական…
Ռուսաստանի նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը հարցազրույց է տվել «Ազգային պաշտպանություն» ամսագրին եւ…
Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի…