Categories: Հայաստան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Բենք օֆ Չայնա»-ի նախագահին

 

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է չինական «Բենք օֆ Չայնա» բանկի նախագահ Լիու Լիանգին: «Բենք օֆ Չայնան» ակտիվների ծավալով չորրորդ ամենամեծ բանկն է աշխարհում:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, այդ թվում` ենթակառուցվածքների, կրթության, փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ)  և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրման հնարավորությունները: Լիու Լիանգը, շեշտելով Հայաստանի աշխարհագրական գրավիչ դիրքը և բիզնեսի զարգացման համար առկա բարենպաստ միջավայրը` պատրաստակամություն է հայտնել խորացնել հետագա համագործակցությունը, այդ թվում` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Տիգրան Ավինյանը բանկի նախագահին հրավիրել է Հայաստան` հնարավոր համատեղ նախաձեռնությունները քննարկելու համար:

Հանդիպման ավարտին կողմերը` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի և «Բենք օֆ Չայնա»-ի Կատարի մասնաճյուղի տնօրենի, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Դրա շրջանակներում կողմերը ցանկություն են հայտնել ստեղծել մեխանիզմներ՝ Հայաստանի և Չինաստանի ՓՄՁ-ների փոխադարձ ներդրումները և առևտուրը սպասարկելու համար, ձևավորել հարթակ՝ ՓՄՁ-ների միջսահմանային համընկնումային գործունեությունը խրախուսելու համար, ինչպես նաև համատեղ ուսումնասիրել համագործակցության և ծառայությունների նոր մոդելներ՝ ՓՄՁ-ների համագործակցությանն աջակցելու նպատակով:

editors

Recent Posts

ԵՄ-ն Ուկրաինայից փոխհատուցում չի պահանջի

ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…

7 minutes ago

ԵՄ-ը շարունակում է Հայատանի համար մնալ կարևորագույն գործընկեր. ԱԳ փոխնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…

19 minutes ago

ԵՄ-ը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկով». Ուշակովս

«Հուսով եմ, որ դուք կարող եք տեսնել, որ Եվրոպական խորհրդարանը լի է վճռականությամբ՝ էլ ավելի…

41 minutes ago

Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026թ. ընտրություններ. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է ժողովրդավարության և օրենքի…

1 hour ago

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկած չեզոք բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված չեզոք բանաձևը։ Փաստաթուղթն արժանացել…

1 hour ago

ԼՂ ԱԺ-ն արգելել է Արայիկ Հարությունյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետագա շփումները

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Մի…

1 hour ago