Լրահոս 24/7
24.05.2024

Կառուցենք մեր ապագան ամուր կամքով և լավատեսությամբ. Անդրեասյան

Կառուցենք մեր ապագան ամուր կամքով և լավատեսությամբ. Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել վերջին դասի կապակցությամբ։

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ այս կարևոր օրվա՝ կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ։

Այսօր բազմաթիվ խոսքեր են հնչելու ապագան պլանավորելու, նպատակների հետևից գնալու, երազանքներին հավատալու, հաջողություններ ձեռք բերելու մասին։

Կյանքի այս փուլում հույզերը ձեզ համար առաջնային են, սակայն կարևոր է, որ գիտակցված մոտենաք ապագային և վստահությամբ գնաք դեպի երազանքներ տանող այն ճանապարհով, որն ընտրելու եք բառացիորեն օրեր անց՝ կատարելով մասնագիտության, հետագա կրթության և գործունեության ընտրություն:

Ուզում եմ հավատացնել, որ կյանքի այս փուլում ևս պետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ձեր կողքին է լինելու. փոխադարձ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ թե՛ մեր երկրի լիիրավ քաղաքացի, թե՛ զարգացող պետություն ենք կառուցելու։

Մենք միասին բարդ ճանապարհ ենք անցել՝ սկսած կրթական բարեփոխումների պատասխանատու գործընթացներից մինչև համավարակ, պատերազմ և բռնի տեղահանություն։

Առանձնակի ուզում եմ շնորհավորել ՀՀ հանրակրթության դպրոցներում սովորող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավարտական դասարանցիներին, որոնք ճակատագրի բերումով փոխել են իրենց դպրոցը և այսօր կյանքի այս փուլն ավարտում են նոր պայմաններում ու միջավայրում:

Սիրելի՛ շրջանավարտներ, այս ուսումնական տարին Լեռնային Ղարաբաղում ձեզ համար սկսվել էր անսովոր պայմաններում, և դուք այս մեկ տարվա ընթացքում հասունացել եք՝ հաղթահարելով անասելի դժվարություններ:

Հայաստանի բոլոր դպրոցներում ձեզ սպասել են սիրով, և այդ սերը պետք է ուժ ու վստահություն տա բոլորիս, որպեսզի մենք շարունակենք պատվով հաղթահարել հետագա բարդությունները, կառուցենք մեր ապագան ամուր կամքով և լավատեսությամբ։

Սիրելի՛ շրջանավարտներ, հավատացե՛ք ինքներդ ձեզ, երբեք մի՛ վհատվեք, փայփայե՛ք ձեր մեջ կենսասիրությունն ու լավատեսությունը, որ ունեցել եք աշակերտության տարիներին։

Յուրաքանչյուր իրավիճակում առաջնորդվեք մարդկային բարձր արժեքներով՝ մարդասիրությամբ, պետականաշինության գիտակցմամբ, ձեզնով աշխարհն ավելի լավը դարձնելու ձգտմամբ։

Հիշե՛ք՝ դպրոցում յուրացրածը երբեք չի կորչում. դա ապրումների, հույզերի ու հիշողությունների, գիտելիքի և իմացության աշխարհում շրջելու մի փուլ էր, որ միշտ ձեզ հետ է լինելու։

Շնորհավորում եմ նաև ձեր մանկավարժներին և ընտանիքներին, որոնք ապրել են ձեր օրվա հաղթանակներով, ջանքեր են ներդրել ձեր վաղվա ձեռքբերումների համար։

Առաջիկայում ավարտական և ընդունելության քննություններն են, որոնք թող լինեն ձեր առաջին պատասխանատու քայլը՝ որպես ՀՀ քաղաքացու ներդրում պետության կայացման գործում։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ, կանաչ ճանապարհ, մշտապես առաջ շարժվելու հաստատակամություն,- ասվում է նախարարի ուղերձում։

Բարի երթ:

Լրահոս
Կալլասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը
12:14
Կալլասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը
Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել․ ԱԴԾ
11:57
Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել․ ԱԴԾ
Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին
11:45
Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
11:28
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. նախարար
11:25
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. նախարար
Լրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել
11:19
Լրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել
Ձերբակալվել է Արա Նախշքարյանը
11:15
Ձերբակալվել է Արա Նախշքարյանը
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․