Լրահոս 24/7
24.05.2024

Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան պատերազմի է պատրաստվում ՌԴ-ի դեմ

Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան պատերազմի է պատրաստվում ՌԴ-ի դեմ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին նա ասել է Kossuth ռադիոկայանի եթերում։

«Մինչև երկու համաշխարհային պատերազմները ԶԼՄ-ներում բավականին երկար ժամանակ նախապատրաստում էին պատերազմի մեջ մտնելուն: Կարծում եմ, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Բրյուսելում և Վաշինգտոնում, բայց ավելի շուտ Բրյուսելում, քան Վաշինգտոնում, մի տեսակ տրամադրությունների նախապատրաստում է հնարավոր անմիջական հակամարտությանը:

Կարելի է հանգիստ ասել, որ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում, որպեսզի Եվրոպան մտնի պատերազմի մեջ. դա տեղի է ունենում ԶԼՄ-ներում և քաղաքական գործիչների հայտարարություններում», – ասել է քաղաքական գործիչը։

Օրբանն ընդգծել է, որ հավանական չի համարում Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի երկրի վրա, իսկ «ռուսական սպառնալիքի» մասին խոսակցությունները Արևմուտքի մանևրն է պատերազմի մեջ մտնելուն պատրաստվելու համար։

Չբացահայտելով մանրամասները` Օրբանն ասել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում աշխատանքային խմբերն այժմ ուսումնասիրում են, թե դաշինքն ինչպես կարող է մասնակցել Ուկրաինայի հակամարտությանը։

Ինչպես հիշեցրել է Հունգարիայի վարչապետը, ՆԱՏՕ-ն ստեղծելիս չէր խոսվում այն ​​մասին, որ այն գործելու է իր տարածքից դուրս։

«Իրավաբանները բավականին լուրջ աշխատանք են տանում՝ ուսումնասիրելով, թե ինչպես Հունգարիան կարող է լինել ՆԱՏՕ-ի անդամ և, դրա հետ մեկտեղ, չմասնակցել ՆԱՏՕ-ի գործողություններին դաշինքի տարածքից դուրս: Սա այն է, ինչը պետք է որոշի հունգարական դիվանագիտությունը», – հավելել է նա։

Լրահոս
Կալլասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը
12:14
Կալլասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը
Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել․ ԱԴԾ
11:57
Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել․ ԱԴԾ
Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին
11:45
Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
11:28
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. նախարար
11:25
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. նախարար
Լրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել
11:19
Լրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել
Ձերբակալվել է Արա Նախշքարյանը
11:15
Ձերբակալվել է Արա Նախշքարյանը
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․