Categories: Հայաստան

Կառավարության նիստում ֆինանսավորում հատկացվեց հանրապետության 8 դպրոցների նորոգման համար

 

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ֆինանսավորում հատկացվեց հանրապետության մի շարք դպրոցների նորոգման համար։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ տարիների ընթացքում այս դպրոցները դիմել են կառավարություն՝ այս աշխատանքների համար, սակայն ֆինանսավորում չի տրվել։

  • Արարատի մարզի «Մասիսի N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ջերմամատակարարման կաթսայատան վերակառուցման աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 12330.6 հազ. ՀՀ դրամ:
  • «Երևանի Գ. Զոհրապի անվան N 97 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի առաջին մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 27817.0 հազ. ՀՀ դրամ:
  • «Երևանի N 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքի վերանորոգման աշխատանքներ. նախատեսվում է իրականացնել տանիքի վերանորոգման հետևյալ աշխատանքները: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 33985.2 հազ. ՀՀ դրամ:
  • «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի երկրորդ հարկի՝ այդ թվում պատերի, առաստաղների հարդարման, դռների վերանորոգման և տանիքի վերանորոգման աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 2802.0 հազ. ՀՀ դրամ:
  • «Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի՝ այդ թվում 302.8 քառակուսի մետր մակերեսով 50 միլիմետր հաստությամ ցեմենտ-ավազային հարթեցուցիչ շերտի տեղադրման և վինիլային ծածկույթի ինքնահավասարվող հարթաշերտով իրականացման, պատերի, առաստաղի և հանդերձարանների հարդարման, մետաղապլաստե դռների տեղադրման աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 22084.8 հազ. ՀՀ դրամ:
  • «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի տանիքի վերանորոգման աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 6870.6 հազ. ՀՀ դրամ:
  • Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի կառուցման մնացորդային աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության մնացորդային աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 70519.7 հազ. ՀՀ դրամ:
  • Բացի վերոգրյալը, «Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված շենք-շինությունները նույնպես ունեն հրատապ վերանորոգման կարիք, սակայն առկա չեն ՀՀ օրենսդրությանը համապատասխան փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց մշակման համար անհրաժեշտ է 7602.2 հազ. ՀՀ դրամ:
editors

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

15 minutes ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

4 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

5 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

5 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

5 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

6 hours ago