Նիկոլ Փաշինյանը չի ժամանել Աշգաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Հայաստանից հանդիպմանը մասնակցում է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը. հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:














