Արժեքներ

Շվեյցարիան Իրաքին է վերադարձրել հինմիջագետքյան արտեֆակտներ

Շվեյցարիան Իրաքին է վերադարձրել հինմիջագետքյան երեք արտեֆակտներ, որոնք բռնագրավվել են Ժնևում քրեական գործի շրջանակներում, տեղեկացրել է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:

Արտեֆակտների հանձնման պաշտոնական արարողությանը, որը տեղի է ունեցել Բեռնում, մասնակցել են Շվեյցարիայի ներքին գործերի նախարար Էլիզաբեթ Բաումե Շնայդերը և Իրաքի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը։

Ըստ Շվեյցարիայի կառավարության՝ խոսքը «մ.թ.ա. 8-րդ դարի ասորեստանյան երկու մեծ բարձրաքանդակների՝ Նիմրուդ Կալհու հնավայրից, ինչպես նաև մ.թ. 2-3-րդ դարերի թագավորի կիսանդրու մի բեկորի՝ հնագույն Հաթրա քաղաքից» մասին է։

«Վերադարձված իրերը պատկանում են Միջագետքի ժառանգությանը, որը դասվում է իրաքյան մշակութային արժեքների կատեգորիային, որոնք գտնվում են անհետացման սպառնալիքի տակ։ Արտեֆակտները հայտնաբերվել և ինդեքսավորվել են 1856/57, 1959 և 1976 թվականներին պաշտոնական պեղումների ժամանակ։ Հետագայում դրանք ապօրինաբար տարվել են Իրաքից անհայտ ժամանակ և անհայտ հանգամանքներում», – պարզաբանել են Բեռնում:

Այդ արտեֆակտները բռնագրավվել են 2023 թվականին Ժնևի կանտոնում տեղի ունեցած քրեական դատավարության ընթացքում և այնուհետև հանձնվել են Շվեյցարիայի Մշակույթի դաշնային վարչությանը՝ ծագման երկիր վերադարձման համար:

Բեռնում ընդգծել են, որ «դա 2005 թվականից ի վեր Շվեյցարիայի կողմից Իրաքին (խմբ․՝ պատմության և մշակույթի) առարկաների վերադարձման հինգերորդ դեպքն է և, անտարակույս, ամենանշանակալիցը»:

Երկու երկրներն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թվականի Մշակութային արժեքների ապօրինի արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելման և կանխման միջոցների կոնվենցիայի մասնակիցներ են:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

4 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

4 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

5 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

5 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

6 hours ago