Լրահոս 24/7

Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահին

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ երկկողմ գործընկերության, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են մի շարք առանցքային ոլորտներում, տարբեր մակարդակներում ու ձևաչափերում:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ բարձր մակարդակում քաղաքական երկխոսությանը զուգահեռ իրականացվում են ծրագրեր, որոնք միտված են ընդհանուր առմամբ ՀՀ դիմակայության ամրապնդմանը, ինչպես նաև կոնկրետ ծրագրերի շահառուների համար շոշափելի արդյունքների ապահովմանը:

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը և Օ-դը Սեն դեպարտամենտի նախագահն անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցության ընթացիկ ծրագրերին և հետագա ընդլայնման հեռանկարներին:

Շեշտելով, որ ՀՀ սահմանամերձ մարզերի տնտեսական զարգացումն ու կարողությունների ամրապնդումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Օ-դը-Սեն դեպարտամենտի համագործակցությունը Տավուշի մարզի հետ և Ժորժ Սիֆրեդիի ներդրումն այդ գործում:

Արարատ Միրզոյանը նաև ներկայացրել է նախօրեին ՀՀ հյուսիսային շրջաններում, այդ թվում՝ Տավուշի մարզում ջրհեղեղի հետևանքները:

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

8 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

8 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

9 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

9 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

10 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

10 hours ago