Լրահոս 24/7

ՀՀ-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 13.2 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 13.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.8 տոկոսով:

Շինարարության ծավալը 2024–ի 4 ամիսներին ավելացել է 13.7 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին 2023-ի հունվար-ապրիլի նկատմամբ ավելացումը կազմել է 26.7 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 3.9 տոկոսով:

Այս տարվա առաջին 4 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0.7 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 0.4 տոկոս աճ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալում այս տարվա հունվար-ապրիլին արձանագրվել է զգալի աճ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 2.4 անգամ է: Ընդ որում՝ արտահանումն ավելացել է 2.8 անգամ, իսկ ներմուծումը՝ 2.1 անգամ: Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–ապրիլ ամիսներին կազմել է 400.16 դրամ:

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

3 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

3 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

4 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

4 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

5 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

6 hours ago