Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրում է․
«Երկու օրվա ուսումնասիրություններով՝ կիրակի օրվա աղետից ավերածությունները հսկայական են, և այսօր Լոռու և Տավուշի որոշ բնակավայրեր կառավարության որոշմամբ պաշտոնապես հայտարարվել են Աղետի գոտի այս իրավիճակների համար ամբողջ գործիքակազմը գործարկելու համար:
Առաջիկա շաբաթներին և ամիսներին մեծ աշխատանքն ուղղված է լինելու այս ուղղություններին:
Նորից ցավակցում ենք զոհվածների հարազատներին: Վիրավորներին շուտափույթ ապաքինում»: