ԱՄՆ-ն մերժել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքը՝ վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումները։
Պաշտոնական Վաշինգտոնը նախկինի պես դեմ է դրան․ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Մեր դիրքորոշումն այս պահին չի փոխվել։ Մենք չենք խրախուսում և թույլ չենք տալիս ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքի օգտագործումը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար», – ասել է նա։