Լրահոս 24/7
29.05.2024

Բացահայտվել են ՊԵԿ օպերլիազորների կողմից կաշառք ստանալու դեպքեր

Բացահայտվել են ՊԵԿ օպերլիազորների կողմից կաշառք ստանալու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ տնտեսվարողներից ստացել են ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ կաշառք՝ նրանց կողմից կատարված՝ հարկային օրենսդրության պահանջների խախտումները չարձանագրելու համար: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ավագ օպերլիազոր Կ. Ա.-ն իր գործընկերոջ՝ ավագ օպերլիազոր Վ. Ա.-ի հետ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում 2023 թվականի հոկտեմբերին հայտնաբերել են անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային օրենսդրության պահանջների առերևույթ խախտումների հատկանիշներ՝ կապված իրացման շրջանառության հետ:

Այդ կապակցությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չանցկացնելու, ինչպես նաև հետագայում հնարավոր ստուգումների ընթացքում կատարված խախտումները հայտնաբերվելու դեպքում պատասխանատվությունից խուսափելուն աջակցելու նպատակով ՊԵԿ վերը նշված պաշտոնատար անձինք ձեռնարկատիրոջից պահանջել և 2023 թվականի դեկտեմբերի 29-ին նրանից որպես կաշառք ստացել են 1.000.000 ՀՀ դրամ, որը բաժանել են միմյանց միջև:

Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձինք 2023 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հարկային օրենսդրության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ են հայտնաբերել նաև մեկ այլ տնտեսվարողին փաստացի պատկանող ընկերությունում, այս անգամ՝ վճարվող աշխատավարձերը նվազ հաշվարկելու մասով:

Դրանից հետո հիշյալ տնտեսվարողը դիմել է իր ընկերոջը՝ ՊԵԿ նախկին աշխատակից Ա. Հ.-ին՝ ակնկալելով վերջինիս աջակցությունը խնդրին լուծում տալու հարցում:

Ա. Հ.-ն, իր հերթին, դիմել է վերը նշված գլխավոր օպերլիազոր Կ. Ա.-ին, ով, ընկերության սեփականատիրոջ օգտին ապօրինի անգործության՝ առերևույթ խախտումների կապակցությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չիրականացնելու, ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար Ա. Հ.-ից պահանջել է 500.000 ՀՀ դրամ կաշառք:

Վերջինս ընդունել է կաշառք տալու առաջարկը և խոստացել տալ պահանջված գումարը:

Կաշառք ստանալու համար ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ Կ. Ա.-ին և Վ. Ա.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Հ.-ին և տնտեսվարողներից մեկին՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ՊԵԿ պաշտոնյաներին կաշառք տալու համար:

Կ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ