Մայիսի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Թուրքիա: Այս տեղեկությունը հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։
Այցը կատարվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով՝ գործնական հանդիպումների և «EFES-2024» զորավարժություններին մասնակցելու նպատակով։