Լրահոս 24/7
29.05.2024

Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից հետո տարհանվել է 443 մարդ

Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից հետո տարհանվել է 443 մարդ

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով սահմանված աղետի գոտում մայիսի 26-28-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 51 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, ներգրավված են եղել 456 փրկարարական ծառայող, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնել են Փրկարար ծառայությունից, մանրամասնելով նաև, որ Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 443 մարդ, մասնավորապես, 401՝ Լոռու մարզում և 42՝ Տավուշում, այդ թվում՝ Սանահին կայարան բնակավայրից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141 բնակիչ շարունակում է մնալ Սանահին կայարան բնակավայրում։

Աղետի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Տավուշի մարզում Դեբեդ, Աղստև, Ձորագետ և Տաշիր գետերի վարարման հետևանքով վնաս են կրել Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրեր։

Մայիսի 27-ին Կառավարության 772-Ն որոշման համաձայն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հայտարարվել է աղետի գոտի և սահմանվել տարածքները։

Մայիսի 29-ին ժամը 09:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են աղետից տուժած բնակավայրերի ուսումնասիրման, վնասների գնահատման և նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների բաշխման աշխատանքներ։

Աշխատանքներին ներգրավված են 115 փրկարարական ծառայող (Լոռու ՄՓՎ՝ 34, Գեղարքունիք՝ 4, Շիրակ՝ 22, Արագածոտն՝ 16, Կոտայք՝ 16, Երևանի ՓՎ՝ 15, ՀՆՓԱԻԿ՝ 8 ), 16 մարտական հաշվարկ:

ՓԾ տրանսպորտային միջոցներով իրականացվում են հիմնական ճանապարհներից կտրված բնակավայրերին սննդով և այլ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովման աշխատանքներ:

Փրկարար ծառայության ուժերով իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ Սանահին կայարան բնակավայրի հետ ժամանակավոր հետիոտնային կամուրջ ստեղծելու ուղղությամբ:

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ