Մայիսի 25-ին և 26-ին տեղացած առատ տեղումների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակ է առաջացել: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«ՓԾ-ն մեծ ուժով ներգրավել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 մարդու: Հիմա միայն Սանահին կայարան թաղամասում է, որ ունենք 141 անձ, որոնք գետի այն ափին են, բայց փրկարար պարաններով նրանց ամեն ինչ հասցնում ենք: Այս աղետի հետևանքով ունենք 4 զոհ»,- ասաց Գնել Սանոսյանը:














