Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ու նրա թիմն այցելել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լիճ:
«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը երեկ Գորիսում հանդիպել է Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) աշխատակիցների հետ: Թիմն այցելել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լիճ: Մինչ օրս EUMA-ն անցկացրել է ավելի քան 2300 պարեկություն», – հայտնել է առաքելությունը։