Լրահոս 24/7
30.05.2024

նախատեսվում է համարակալել մոտ 1 միլիոն մանր եղջերավոր կենդանի

նախատեսվում է համարակալել մոտ 1 միլիոն մանր եղջերավոր կենդանի

Մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը համարակալված չէ՝ ի տարբերություն խոշոր եղջերավոր կենդանիների:

Ըստ այդմ՝ երբ Վիճակագրական կոմիտեն տարին մեկ անգամ պաշտոնապես հրապարակում է մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, այն սիրողական է, ոչ ճշգրիտ, մոտավոր հաշվարկների հիման վրա, և կա վիճակագրական ակնհայտ շեղում: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 30-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով մանր եղջերավոր կենդանիների համարակալմանն առնչվող որոշման նախագիծը:

«Մանր եղջերավոր կենդանիների համարակալման բյուջեով սկզբի համար 1 միլիոն դրամ ենք հաշվարկել, հետագա տարիներին քանակը կիջնի, որովհետև սկզբի համար պետք է կենդանիների ամբողջ քանակի վրա ականջապիտակներ կպցնենք, որը մոտավորապես 1 մլն գլուխ է, այսինքն՝ երկու ականջների դեպքում 2 մլն է»,- ասաց նախարարը:

Ըստ Պապոյանի՝ նախատեսվում է նաև գնել ռադիոհաճախականությունը գրանցող սարքեր:

«Հանրապետության ամբողջ տարածքում ակնկալվում է ապահովել խոշոր եղջերավոր կենդանիների և մանր եղջերավոր կենդանիների տեղաշարժի վերահսկումը, հետագծելիության բարելավումը, նախիրների կառավարումը և տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը»,- տեղեկացրեց Գևորգ Պապոյանը:

2025-ին՝ որոշման նախագծի ուժի մեջ մտնելուց հետո, նախատեսվում է համարակալել և հաշվառել 1 մլն մանր եղջերավոր անասուն, 2026-ին՝ 700 հազար, հետագա տարիներին թիվը կնվազի:

Նախարարը նաև հիշեցրեց՝ 2022 թվականին մեկնարկել է «ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը», որի արդյունքում նույն թվականին կատարվել է մոտ 163 հազար կենդանիների ականջապիտակում, 2023-ին՝ 428 հազար, իսկ 2024-ից սկսած՝ ամեն տարի ակնկալվում է մոտ 190 հազար կենդանու ականջապիտակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նախագիծը հատկապես աղետների ժամանակ և որպես օրինակ՝ նշեց Տավուշի և Լոռու մարզերում վերջին հեղեղումները:

Ըստ վարչապետի՝ վնասի հաշվարկ պետք է անել, և քանի որ խոշոր եղջերավոր անասունների ականջապիտակների հարցը լուծված է, խնդիր չի ծագի, իսկ մանր եղջերավորների դեպքում կարող է ծագել:

«Եթե իրականացված լիներ մանր եղջերավոր անասունների ականաջապիտակների ծրագիրը, նույն հարցն այս դեպքում էլ լուծված կլիներ, բայց հիմա համոզված եմ, որ դրանց հետ կապված խնդիրներ ու տարաձայնություններ են ծագելու»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ