ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել է, թե Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության իրավունքը` պաշտպանվածության ու հանրային ընկալման տեսանկյունից, ցածր վիճակում է.
«Հատուկ պարտավորություն ունեն նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձինք»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱԺ պատգամավորներն ու ոստիկանները պետք է պահպանեն էթիկայի կանոնները:
«Ոստիկանները ևս հանրային ծառայություն են իրականացնում և նրանք ևս պետք է պատրաստ լինեն տարբեր հանգամանքների, դարձյալ՝ նկատի ունենալով իրենց ծառայությունը. պետք է սովորեն թե էթիկայի, թե վարքագծի կանոններ, թե, նաև, բանակցային տարբեր հմտություններ, բայց դա չի նշանակում, թե քաղաքացիները կարող են դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ, այդ թվում՝ տարբեր մեթոդաբանությամբ, տարբեր ոչ իրավաչափ մեթոդներով։
Դարձյալ ուզում եմ շեշտել՝ բոլոր հանրային պաշտոնատար անձինք, հանրային ծառայություն իրականացնող անձինք պարտավոր են հետևել այս կանոններին»,- ասել է նա։