Լրահոս

Ադրբեջանի ԱԳՆ-ն կեղծ է որակել ԵՄ հայտարարությունը

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է հանրապետությունում մարդու իրավունքների ոլորտի մասին ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը:

Պետեր Ստանոն, նախօրեին նշել էր, որ օրերս Իլհամ Ալիևը 154 բանտարկյալի ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, սակայն այդ ցանկում չեն ներառվել իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու համար դատապարտված անձինք։

Եվրոպացի պաշտոնյան մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանում վերջին ամիսներին աճել է քաղաքական դրդապատճառներով անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների թիվը:

ԵՄ-ն կոչ է անում Բաքվին պայմաններ ստեղծել ազատ քաղաքացիական հասարակության գործունեության համար:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կողմնակալ, իրականությունից կտրված և կեղծ է որակել Ստանոյի հայտարարությունը: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն պնդել է՝ նշված անձինք մեղադրվում են ապօրինի ֆինանսական գործարքների համար, կոչ արել Բրյուսելին չմիջամտել երկրի ներքին գործերին և սպասել հետաքննության ավարտին:

«Բաքուն խորհուրդների և ուղղորդումների կարիք չունի։ Փոխարենը կոչ ենք անում ԵՄ որոշ կառույցների ուշադրություն դարձնել միության տարածքում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին»,- նշել է պաշտոնյան, հորդորել դադարեցնել Ադրբեջանի դեմ սադրանքները:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

7 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

7 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

8 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

8 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

8 hours ago