Հայաստան
08.11.2019

Ապօրինի ծառահատումների երևույթը 100%-ով կանգ չի առնի, ինչպես ցանկացած հանցագործ երևույթ. մարզպետ

Ապօրինի ծառահատումների երևույթը 100%-ով կանգ չի առնի, ինչպես ցանկացած հանցագործ երևույթ. մարզպետ

 

Վերջին օրերին «Հայկական ժամանակ»-ը տեղեկություններ է ստանում, որ Տավուշի մարզում շարունակվում են անտառահատումները: Մասնավորապես, լրատվականի տեղեկություններով, օրերս դարձյալ ծառահատման դեպք է բացահայտվել Տավուշում. խոսքը շուրջ հարյուրից ավելի ծառերի մասին է։

Շաբաթներ առաջ էլ նույն մարզի Արծվաբերդի անտառտնտեսությունում 300-ից ավելի ծառահատման դեպք էր բացահայտվել:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ անտառահատման դեպքերն այսօր 99 տոկոսով հայտնաբերում են:

– Պարո՛ն Չոբանյան, վերջին շրջանում տեղեկություններ ենք ստանում, որ Տավուշի մարզի անտառտնտեսություններում շարունակվում են ապօրինի ծառահատումները: Տեղյա՞կ եք այդ մասին:

– Ապօրինի ծառահատումների երեւույթը 100 տոկոսով կանգ չի առնի, ինչպես ցանկացած հանցագործ երեւույթ կամ գողություն որեւէ տեղ: Բայց այն ծավալները, որոնք այսօր փորձում են իրականացնել, մեղմ ասած, անհամադրելի են նախորդ ծավալներին: Այսինքն՝ ոչ թե նույնիսկ 1 տոկոս են կազմում, այլ 0.1 կամ 0.2 տոկոս: Մի քանի օրը մեկ մենք ծառահատման դեպքեր ենք հայտնաբերում։ 99 տոկոս դեպքերում  հայտնաբերում ենք ծառահատումները, քանի որ տոտալ հսկողություն է իրականացվում։ Այս տվյալները ես նաեւ ասում եմ՝ ելնելով այն բացահայտումներից, որոնք մենք իրականացնում ենք: Այսինքն, ըստ էության, կարող ենք ասել, որ մենք վերջ ենք տվել համակարգային ապօրինի ծառահատումներին, ու հնարավոր չէ դա տանել եւ վաճառել: Դրանք այսօր կրում են լոկալ բնույթ, ու այդ դեպքերի 99 տոկոսը բացահայտվում է ու համապատասխանորեն արձանագրվում է:

– Դարձյալ նույն խմբե՞րն են զբաղվում անտառահատությամբ:

– Գոնե վերջին շրջանի ուսումնասիրությունների արդյունքում դրանք խմբեր չեն, այլ անհատներ են: Մի քանի հարյուր անգամ նվազել է այդ մարդկանց ցանկը: Հաճախ մեզ ուղարկում են լուսանկարներ՝ փայտով բարձված մեքենաներով, այդ բոլոր դեպքերին մենք հետամուտ ենք լինում: Հիմնականում դա այն փայտանյութն է, որն արդյունահանվում է կա՛մ թափուկի, կա՛մ քամատապալի, կա՛մ հատատեղերից հատված ծառերի տեսքով: Հատատեղերի վաճառք էլ է կատարվում այսօր: Եվ կան ծառեր, որոնք որ նախատեսված են հատել՝ անտառի կառավարումից ելնելով, ասենք, օրինակ՝ հիվանդ ծառ է: Այսօր անտառտնտեսությունը զբաղված է ծառատունկով: Աննախադեպ ծավալի ծառատունկ է արվում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
19:50
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
19:33
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
19:17
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
18:52
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
18:42
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
18:21
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
18:02
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
17:43
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
17:31
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
17:14
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
16:44
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
16:33
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
16:18
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
16:08
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել
15:49
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել