Վերջին օրերին «Հայկական ժամանակ»-ը տեղեկություններ է ստանում, որ Տավուշի մարզում շարունակվում են անտառահատումները: Մասնավորապես, լրատվականի տեղեկություններով, օրերս դարձյալ ծառահատման դեպք է բացահայտվել Տավուշում. խոսքը շուրջ հարյուրից ավելի ծառերի մասին է։
Շաբաթներ առաջ էլ նույն մարզի Արծվաբերդի անտառտնտեսությունում 300-ից ավելի ծառահատման դեպք էր բացահայտվել:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ անտառահատման դեպքերն այսօր 99 տոկոսով հայտնաբերում են:
– Պարո՛ն Չոբանյան, վերջին շրջանում տեղեկություններ ենք ստանում, որ Տավուշի մարզի անտառտնտեսություններում շարունակվում են ապօրինի ծառահատումները: Տեղյա՞կ եք այդ մասին:
– Ապօրինի ծառահատումների երեւույթը 100 տոկոսով կանգ չի առնի, ինչպես ցանկացած հանցագործ երեւույթ կամ գողություն որեւէ տեղ: Բայց այն ծավալները, որոնք այսօր փորձում են իրականացնել, մեղմ ասած, անհամադրելի են նախորդ ծավալներին: Այսինքն՝ ոչ թե նույնիսկ 1 տոկոս են կազմում, այլ 0.1 կամ 0.2 տոկոս: Մի քանի օրը մեկ մենք ծառահատման դեպքեր ենք հայտնաբերում։ 99 տոկոս դեպքերում հայտնաբերում ենք ծառահատումները, քանի որ տոտալ հսկողություն է իրականացվում։ Այս տվյալները ես նաեւ ասում եմ՝ ելնելով այն բացահայտումներից, որոնք մենք իրականացնում ենք: Այսինքն, ըստ էության, կարող ենք ասել, որ մենք վերջ ենք տվել համակարգային ապօրինի ծառահատումներին, ու հնարավոր չէ դա տանել եւ վաճառել: Դրանք այսօր կրում են լոկալ բնույթ, ու այդ դեպքերի 99 տոկոսը բացահայտվում է ու համապատասխանորեն արձանագրվում է:
– Դարձյալ նույն խմբե՞րն են զբաղվում անտառահատությամբ:
– Գոնե վերջին շրջանի ուսումնասիրությունների արդյունքում դրանք խմբեր չեն, այլ անհատներ են: Մի քանի հարյուր անգամ նվազել է այդ մարդկանց ցանկը: Հաճախ մեզ ուղարկում են լուսանկարներ՝ փայտով բարձված մեքենաներով, այդ բոլոր դեպքերին մենք հետամուտ ենք լինում: Հիմնականում դա այն փայտանյութն է, որն արդյունահանվում է կա՛մ թափուկի, կա՛մ քամատապալի, կա՛մ հատատեղերից հատված ծառերի տեսքով: Հատատեղերի վաճառք էլ է կատարվում այսօր: Եվ կան ծառեր, որոնք որ նախատեսված են հատել՝ անտառի կառավարումից ելնելով, ասենք, օրինակ՝ հիվանդ ծառ է: Այսօր անտառտնտեսությունը զբաղված է ծառատունկով: Աննախադեպ ծավալի ծառատունկ է արվում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…