Հայաստանը չի մասնակցի ուրբաթ Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն չի առարկում սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը:
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
Նա պարզաբանել է, որ սահմանափակ ձևաչափը «առանց Հայաստանի մասնակցության է»։