Լրահոս 24/7

Խարդախությամբ ուսանողներից գումարներ են հափշտակվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից մեկ այլ ուսհաստատության նախկին երկու ղեկավարների հետ խմբի կազմում, այլ անձանց օժանդակությամբ, 86 ուսանողներից խարդախության եղանակով ընդհանուր 18.159.000 ՀՀ դրամ գումար ստանալու և հափշտակելու, ինչպես նաև՝ նրանցից մեկի կողմից կեղծ փաստաթղթեր իրացնելու վերաբերյալ դեպքի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

«Քննությամբ պարզվել է, որ Ար.Հ.–ն, «Հայբուսակ» համալսարանի՝ իրար հաջորդած նախկին երկու տնօրենների հետ խմբի կազմում, 2013թ. դեկտեմբերից մինչև 2016թ. մայիս ընկած ժամանակահատվածում, «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շենքում իր ղեկավարմամբ գործած ուսումնական հաստատությունը ներկայացրել է որպես «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ, որտեղ կազմակերպել ու իրականացրել է ուսանողների ընդունելության, դասընթացների կազմակերպման, քննությունների անցկացման, ավարտական դիպլոմների տրամադրման, ինչպես նաև՝ դրանց դիմաց գումարներ հավաքագրելու գործողություններ։

Չունենալով միջին մասնագիտական կրթություն և որակավորում տալու անհրաժեշտ լիցենզիա՝ «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ արդեն իսկ դիմած և սովորող, ինչպես նաև՝ 2013թ. դեկտեմբերի 19-ից հետո ընդունված նոր դիմորդներին համապատասխան լիցենզիա չունենալու մասին լռելով, նա մասնաճյուղը ներկայացրել է որպես օրինական գործող ուսհաստատություն, իսկ դիպլոմները՝ վավեր ու իրավական ուժ ունեցող պաշտոնեական փաստաթղթեր:

Արդյունքում՝ հիշյալ քոլեջ դիմած և ընդունված ուսանողներից ընդունելության դիմումների, տարեկան վարձավճարների, քննությունները վերահանձնելու թույլտվության և ավարտական դիպլոմների տրամադրման համար, ինչպես միայնակ, այնպես էլ Ան. և Ս.Հ.–երի հետ միասին, «Հայբուսակ» համալսարանի հաշվապահ Շ.Գ.-ի և «Հայբուսակ» համալսարանի Երևանի բազային քոլեջի ռեկտոր Ա.Հ.–ի օժանդակությամբ, առձեռն և բանկային փոխանցումների միջոցով, խարդախության եղանակով ստացել է ընդհանուր 16.064.000 ՀՀ դրամ գումար և հափշտակել այն։

Իսկ 19.12.2013թ. մինչև 16.11.2018թ. ընկած ժամանակահատվածում Ար.Հ.–ն, Ա.Հ.–ի հետ խմբի կազմում 23 ուսանողներին իրացրել է հիշյալ գործողությունների արդյունքում պատրաստված՝ «Հայբուսակ» համալսարանի Երևանի բազային քոլեջն ավարտելու վերաբերյալ կեղծ դիպլոմներ:

Բացի այդ, Ար.Հ.–ն 2016թ. մայիսի 31-ից մինչև 2017թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, գործելով արդեն որպես «Կառավարման արևելյան քոլեջ» ՍՊ ընկերության տնօրեն, չունենալով Իջևան քաղաքի համապատասխան հասցեում միջին մասնագիտական կրթություն և որակավորում տալու գործունեության լիցենզիա, այդ հասցեում իր կողմից ղեկավարվող ուսումնական հաստատությունը խաբեությամբ ներկայացրել է որպես օրինական գործող ուսումնական հաստատություն, ինչպես նաև հավաստիացրել է, որ հանդիսանում է լիցենզավորված «Կառավարման արևելյան քոլեջ»:

Իր տնօրինությամբ «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ անվանումով գործած ուսումնական հաստատություն ընդունված, սակայն դեռևս չավարտած ուսանողներից, ինչպես նաև նոր դիմորդներից շարունակել է ստանալ որպես ուսման և դիմումների համար վճարած գումարները՝ խարդախությամբ հափշտակելով 2.095.000 ՀՀ դրամ գումար:

Վերոնշյալ հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար, ձեռք բերված փաստերի հիման վրա, Ար.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Ան.Հ.-ին և Ս.Հ.–ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա.Հ.–ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով, Շ.Գ.–ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.–երի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ Ար.Հ.–ի և Շ.Գ.–ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է տուժողներին պատճառված ընդհանուր 15.074.000 ՀՀ դրամ վնասը:

27.05.2024թ. նշված 5 անձանց վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Հայտնի է՝ 23-ամյա քաղաքացու կողմից երեք մեքենաների հրկիզման մոտիվը

2024թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում…

20 mins ago

Լիբանանում տուժածների շրջանում հայեր չկան. դեսպան

Լիբանանում իսրայելական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված…

23 mins ago

Հայաստանը՝ «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը, որին…

42 mins ago

2024-ին Հայաստանում կարմրուկով վարակման 553 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝…

1 hour ago

Կրեմլը դատապարտել է «Հըզբոլլահի» առաջնորդի սպանությունը և Լիբանանի վրա հարվածները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը դատապարտում է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան…

1 hour ago

«Զելենսկին ԱՄՆ-ում չի հասել իր նպատակներին». WSJ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ կատարած այցի ընթացքում չի կարողացել հասնել Վաշինգտոնի աջակցության ավելացմանը. գրում…

1 hour ago