Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասացՊետական բյուջեի եկամուտներն ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով կամ 15,4 տոկոսով: Այս ավելացման մեջ էական դեր ունի հարկային վարչարարությունը: Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Ինչ վերաբերում է ստվերի կրճատմանը, նշեց՝ վերջին երեք տարիներին ստվերը կրճատվել է, 2023-ին իրականացվել են 2022 թվականի ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտային հարկի հարկային ճեղքի գնահատումներ, և պարզվել է՝ հարկային ճեղքը կազմում է ՀՆԱ-ի 3,06 տոկոսը, ինչը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 0,5 տոկոսային կետով:
Անդրադառնալով հարկեր-ՀՆԱ ցուցանիշին՝ Բադասյանը հայտնեց՝ այն կկազմի 23,9 տոկոս, ինչը եթե հիփոթեքային եկամտային հարկի վերադարձն էլ ներառվի հաշվարկում, 0,84 տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա համադրելի ցուցանիշներից:
«Հարկ վճարողներին վերադարձվել է 363 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է շուրջ 100 մլրդ դրամով: Ավելացված արժեքի հարկի մասով կազմում է 75,4 մլրդ դրամ, կամ 35 տոկոս է եկամտային հարկը, 29 մլրդ դրամով կամ 44 տոկոսով է աճը, ակցիզային հարկը՝ 3,5 մլրդ դրամով է կամ շուրջ 200 տոկոսով»,- հայտնեց ՊԵԿ նախագահը:
Արդիականացվել են մաքսային սահմանի անցման կետերը, մասնավորապես, կառուցվել է Մարգարայի անցակետը, ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի աջակցությամբ արդիականացվում է Մեղրիի սահմանային անցման կետը, իրականացվել է Գոգավանի անցման կետի նորոգում, շարունակվում են Բագրատաշենի անցման կետի ընդլայնման և արդիականացման աշխատանքները:
2023 թվականի տարեվերջին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.726, որը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 37.306-ով կամ 5,3 տոկոսով:
Միջին ամսական եկամտային հարկի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 40,6 մլրդ դրամ, ինչը 2022-ի նույն ցուցանիշից ավելի է 5,7 մլրդ դրամով:
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի հետ.…