Լրահոս 24/7

Սլովակիայի վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից

Մայիսի կեսերին տեղի ունեցած մահափորձից հետո հիվանդանոցում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին դուրս են գրել։ Նա Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոցից տեղափոխվել է Բրատիսլավայի իր տուն՝ հետագա ապաքինման համար։

Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը գրում է, որ այս մասին մայիսի 31-ին հաղորդել է բուժհաստատության ղեկավարությունը՝ հաստատելով ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը։

Բանսկա Բիստրիցայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիամ Լապունիկովան հայտնել է, որ Ֆիցոյին տուն, այլ ոչ թե ուրիշ բուժհաստատություն տեղափոխելը կատարվել է նրա պահանջով։

Կառավարության ղեկավարը ցանկացել է դուրս գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակել տնային պայմաններում, հենց առողջական վիճակը թույլ տա։ Լապունիկովայի խոսքով՝ ապաքինման գործընթացը հաջողությամբ է ընթանում։

Սլովակիայի վարչապետի վրա հարձակումը տեղի է ունեցել մայիսի 15-ին, երկրի կենտրոնական մասում գտնվող Հանդլովա քաղաքում։

Վկայակոչելով ականատեսներին՝ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռոբերտ Ֆիցոն կառավարության արտագնա նիստից հետո մոտեցել է տեղի բնակիչներին, և այդ պահին կրակոցներ են հնչել: Քաղաքական գործիչը վիրավորվել էր որովայնից, ձեռքից և ոտքից։

Նախարարների կաբինետի ղեկավարին ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա քաղաք։ Հաջորդ օրերին Ֆիցոն մի քանի վիրահատությունների է ենթարկվել:

71-ամյա կասկածյալը ձերբակալվել է։

Թիվ 1

Recent Posts

Դադարեք լինել ԱՄՆ-ի «երջանիկ վասալներ»․ Մակրոնը՝ ԵՄ երկրներին

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրամիության երկրներին դադարել լինել «երջանիկ վասալներ» Միացյալ Նահանգների…

11 seconds ago

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,9%-ով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)…

39 minutes ago

Ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների

Ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների, այսօր մի խումբ քաղաքացիներ, հանրային գործիչներ ակցիա են իրականացրել…

54 minutes ago

Մատվիենկոն կայցելի նաև Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Ադրբեջան։ Այցը նախատեսված է մարտի 16-ին։ Այս մասին…

1 hour ago

Մեռյալներին դատակոչել հնարավոր չէ, իսկ ապրողների՞ն

Բաքվում ընթանում է ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ադրբեջանական կողմը «մեղադրյալների ցուցմունքներից» մեկ-երկու նախադասություն է փոխանցում՝…

2 hours ago