Լրահոս 24/7
31.05.2024

Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը։

Վստահ եմ, որ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ, իսկ մենք կկարողանանք համատեղ ջանքերով նպաստել դրանց ամրապնդմանը։

Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ հանդիպմանն ասել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Մարզպետը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է հանդիպման համար, համառոտ ներկայացրել մարզն ու մարզկենտրոն Գյումրին՝ առանձնահատկություններով, կոլորիտով, ընդգծելով, որ Գյումրին ունի հիասքանչ ճարտարապետություն, որը պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը, ինչպես նաև մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու, անդրադարձել մարզի հնարավորություններին ու Շիրակի հյուսիսային հատվածում ձմեռային տուրիզմի զարգացման լուրջ հնարավորություններին։

Դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է մարզով, իսկ մարզպետի անմիջական ընդունելությունը համարել է լավ բարեկամությունը շարունակելու և ամրապնդելու կարևոր նախապայման․

«Պարոն մարզպետ, ես ինքս էլ ուրախ եմ մեր հանդիպման համար, իրավացի եք շատ գեղեցիկ մարզ ու մարզկենտրոն ունեք։

Վստահ եմ՝ այն պատրաստակամությունն ու անմիջականությունը, որ դուք ցուցաբերում եք հիմա՝ դառնալու է մեր համագործակցության կարևոր ուղենիշ նախապայմանը»,- ասել է նա։

Որպես Շիրակի մարզպետ, Մուշեղ Մուրադյանը բարձր է գնահատել դեռևս 2018 թվականին Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի պատվիրակության Շիրակի մարզ կատարծ այցը և ապակենտրոնացված շփումները, որի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է մարզի բնությանն ու շրջակա միջավայրին, հնարավորություններին, այցը Արփի լիճ՝ պատրաստակամություն հայտնելով ազգային պարկի ներուժի մասին ներկայացնել առավել հանգամանորեն։

Դեսպանը վստահեցրել է, որ հաջորդ անգամ առավել հստակ առաջարկներով ու քննարկելու ենթակա ծրագրերով կայցելի մարզ։

Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ կարևորելով համատեղ ջանքերով տարբեր բնագավառներում գործակցությունն ամրապնդելն ու խորացնելը, մասնավորապես խոսել են ժողովրդավարության զարգացմանը միտված քայլերից, մարզպետի և աշխատակազմի աշխատանքային կարևոր ուղղություններից, ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերից։

Հանդիպումն ավարտվել է հուշանվերների փոխանակմամբ։

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ