Ցուցարարները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, երթով շարժվել են ԱԳՆ շենքի մոտ։
Գալստանյանն ասել է, որ իրենք պահանջում են՝ կամ ԱԳՆ-ից կիջնեն իրենց հետ հանդիպման, կամ իրենք կբարձրանան շենք։
Ցուցարարները նստել են ԱԳՆ շենքի աստիճանների մոտ։ Գալստանյանը կոչ է արել հավաքվածներին՝ չհեռանալ.
«Կամ կիջնեն ներքև ու պատասխան կտան, կամ կբարձրանանք վերև»։