Ռուսաստանը կիսում է Չինաստանի մոտեցումը Ուկրաինայում կարգավորման հարցում. առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության դա ապարդյուն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Չինաստանն ի սկզբանե խոսում էր այնպիսի ձևաչափերի անցկացման բացարձակ անիմաստության մասին, որոնք բացառում են Ռուսաստանի մասնակցությունը։ Չինաստանը հայտարարել է այդ մասին, և այստեղ մեր դիրքորոշումները բացարձակապես նույնական են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ», – ասել է Պեսկովը։