ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման դատական ակտը. այս տեղեկությունը Radar Armenia-ն ստացել է դատախազությունից։
«Սերժ Սարգսյանի վերաբերյալ դատական ակտն ստանալուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,- հայտնել են դատախազությունից։
Հիշեցնենք. առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դիզվառելիքի գործով արդարացրել էր Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին ու այս գործով անցնող մյուս ամբաստանյալներին։