Երկաթգծի վերականգնողական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Աղետի գոտի, օր 7: Երկաթգծի վերականգնողական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։Ախթալայի կամրջի հատվածում հետևել եմ այդ աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գնել Սանոսյանը: