Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար 9 հասցեներում այս տարի հատուկ վերելակներ կտեղադրվեն:
Առաջիկայում արդեն իսկ շահագործման կհանձնվեն հ. 76 հիմնական դպրոցի, Կոմիտասի պողոտայում գտնվող շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ գտնվող գետնանցումների վերելակները:
Մյուս հասցեներում աշխատանքներն ընթացքում են:
Հանձնարարվել է թեքահարթակների կառուցել այնպես, որ տեղադրված վերելակներին հարակից մայթերն ու փողոցները ևս լինեն հարմարեցված:














